Հայ | Рус | Eng

մեր արտադրանքը

PDF
Print
E-mail
Written by Administrator
Saturday, 09 August 2008 11:49




Ներկայացնում ենք "Ստեփանակերտի կոնյակի գործարան" ՓԲԸ-ի արտադրատեսականիները, որոնք յուրահատուկ են թե համային հատկանիշներով և թե արտաքին տեսքով: Գործարանի կողմից ներկայացվող արտադրատեսականիները շատ մեծ տեղ և նշանակություն ունեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Գինիների, կոնյակների արտադրության համար ընկերությունը ոչ միայն մթերում է խաղող, նուո և այլն, այլ ունի նաև սեփական մշակվող ընդարձակ այգիներ: Եվ տարեց տարի տարվում են համապատասխան աշխատանքներ այգիների ընդլայնման համար: Այժմ ընկերությունը մեծ և լայնածավալ աշխատանքներ է իրականացնում նռան տարբեր սորտերի ձեռք բերման և մշակման ուղղությամբ:

Ստեփանակերտի կոնյակի գործարանի համար կարևորագույն տեղ և նշանակություն ունի կոնյակագործությունը, այսօր հնեցման է դրված ավելի քան է 100.000 դեկալիտր կոնյակի սպիրտ:

Հնեցման և կոնյակի արտադրության համար բոլոր պրոցեսները իրականացվում են ավանդական տակառային եղանակով, կաղնու փայտից պատրաստված տակառներում:
Գործարանի տնտեսական գործունեության առանձնակի նշանակություն ունեցող ուղղություններից է նաև գինեգործությունը: Մթերվող խաղողի մի զգալի մաս նպատակաուղղված է գինիների արտադրության համար: Արտադրված գինիները յուրահատուկ են իրենց համ ու հոտով, ինչպես նաև մատչելի են և որակական հատկանիշներով չեն զիճում շուկայում առկա գինիների տեսականիներին:

Last Updated ( Tuesday, 16 November 2010 07:26 )

մեր ծավալները

“Ստեփանակերտի կոնյակի գործարանի” արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, մասնա- վորապես Մոսկվա: Գործարանը ակտիվորեն համագործակցում է Երևանի կոնյակի գործարանի հետ: Ընդհանուր առմամբ  “Ստեփանակերտի կոնյակի գործարանը” ներդրումային ծրագրով կատարել է շուրջ 5 մլրդ դրամի ներդրում:

Նորություններ

Թարմացվեց և վերաթողարկվեց ընկերության նոր կայք էջը...
իմանալ ավելին


Նոր պիտակները փոխարինում են հներին...
իմանալ ավելին

Հաշվետվություն

2011թ....

իմանալ ավելին